Էլ Թեք Քոմփ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2010թ.-ին:
Մեր ընկերությունը ԳԲՀ տեխնոլոգիաների ոլորտում հանդիսանում է առաջադեմ կազմակերպություններից մեկը Հայաստանում:
Մենք մշտապես հետևում ենք նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը և հաջողությամբ ներդնում ենք նորարարությունները արտադրության մեջ:
Կազմակերպությունը մասնագիտանում է մշակումների և փոքր խմբաքանակների արտադրության մեջ հետևյալ ոլորտներում՝ բազմաելքային սինթեզատորներ, հզոր իմպուլսային և անընդհատ ճառագայթման ուժեղարարներ, ալեհավաքներ, ընդունիչ-հաղորդիչ մոդուլներ մինչև 40 ԳՀց հաճախականային տիրույթում:
Արտադրանքի արդյունավետ հարմարեցման հանրավորությունը՝ ըստ կիրառման խնդիրների, և/կամ պատվիրատուների անհատական պահանջներին առավելագույնս համապատասխանեցումը մեր կազմակերպության հիմնական գործառույթներից մեկն է: